Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ են ստացել Ուսամա բեն Լադենի որդու մահվան մասին

10:45, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ են ստացել Ուսամա բեն Լադենի որդու մահվան մասին

Միացյալ Նահանգների հետախուզական տվյալների համաձայն՝ սպանվել է Ուսամա բեն Լադենի որդին՝ Համզա բեն Լադենը, NBC News-ին հայտնել են ամերիկյան երեք պաշտոնյաներ:
     Պաշտոնյաները չեն մանրամասնել, թե երբ և որտեղ է մահացել նա, և արդյո՞ք ԱՄՆ-ն ներգրավված է նրա մահվան մեջ:
     Վերջին անգամ «Ալ-Քաիդան» բեն Լադենի որդու մասնակցությամբ տեսանյութ հրապարակել էր 2018 թվականին: Այն ժամանակ նա սպառնում էր Սաուդյան Արաբիային և կոչ անում Արաբական թերակղզու բնակիչներին ապստամբել:
     Համզան բեն Լադենը, ենթադրաբար, ծնվել է 1989 թվականին։ 1996 թվականին նրա հայրը մեկնել է Աֆղանստան, որտեղից էլ պատերազմ հայտարարել Միացյալ Նահանգներին: 2011 թվականին Ուսամա բեն Լադենը մասնակցություն է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակմանը։ Նա սպանվել է Պակիստանում՝ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում:
     Համզա բեն Լադենը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2017-ի հունվարին հայտարարվել էր հատկապես վտանգավոր միջազգային ահաբեկիչ: ԱՄՆ Պետդեպարտամենտը, վկայակոչելով Ուսամա բեն Լադենի նամակները, պնդել էր, որ նա պատրաստում էր իր որդուն ղեկավարել «Ալ-Քաիդան», և Համզային անվանում է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը: 2019-ի փետրվարին Պետդեպարտամենտը 1 միլիոն դոլար էր խոստացել նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

6750 | 0
Facebook