Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը հայտնել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները

10:35, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Սպիտակ տունը հայտնել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները

Չորեքշաբթի երեկոյան Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ոչ միայն Սիբիրում անտառային հրդեհների խնդիրը: Նրանց զրույցի առարկան երկկողմ առևտրային հարցերն էին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Հոգան Գիդլինի խոսքերը:
     «Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարցերը»,- ասել է Գիդլինը:
     Կրեմլն ավելի վաղ հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և աջակցություն առաջարկել Սիբիրում անտառային հրդեհների մարման աշխատանքներում: Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը և հույս հայտնել, որ Թրամփի խոսքերը «ապագայում երկու երկրների միջև լիարժեք հարաբերությունների վերականգնման բանալի կդառնան»:
     Վերջին անգամ Պուտինն ու Թրամփը հանդիպել են հունիսի 28-ին՝ Օսակայի գագաթնաժողովի ժամանակ:

4041 | 0
Facebook