Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարո՞ղ են մեզ գոնե հակագազերով ապահովել». Վարդ Սիմոնյան

18:40, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
«Կարո՞ղ են մեզ գոնե հակագազերով ապահովել». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը ծպտված քիլլեր է և զարտուղի ճանապարհով մահափորձ է կազմակերպել մեր դեմ: Այս արարածին հնարավոր բոլոր միջոցներով ասվում է, որ Նար-Դոսի 77 շենքի մուտքային աղբատարները 12 օր շարունակ չեն դատարկվում, ուշադրություն, էս ամռան կեծին՝ 12 օր:

Մարդիկ արդեն գազախեղդ են լինում, հնարավոր չէ դուռ ու լուսամուտ բացել, օգտվել վերելակից, մուտքերում ազատ վխտում են տարատեսակ սողունները, մոծակ-մլակներն ու ճանճերը՝ հոշոտելով մեզ: Բա լավ՝ սա ահաբեկչություն չէ, ինչ է, կառավարությունն ու քաղաքապետարանը կարո՞ղ են մեզ գոնե հակագազերով ապահովել»:

3430 | 0
Facebook