Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վարչապետի հանձնարարականով կարևոր ՊՈԱԿ-ը լուծարվում է. մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան. «Ժողովուրդ»

09:30, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Վարչապետի հանձնարարականով կարևոր ՊՈԱԿ-ը լուծարվում է. մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան. «Ժողովուրդ»

«Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել և ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայու­թյունների կենտրոն»-ը լուծարելու մա­սին որոշման նախագիծը, որը կառա­վարությանը կներկայացվի այսօր։

Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջո­ցառումներ, գյուղատնտեսական կեն­դանիների հաշվառման, համարակալ­ման եւ գրանցման միջոցառումներ և այլն։ Բնականաբար, լուծարման հե­տևանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

6060 | 0
Facebook