Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի թագուհին Մոսկվայում 4 բնակարանի սեփականատեր է

21:35, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
Մեծ Բրիտանիայի թագուհին Մոսկվայում 4 բնակարանի սեփականատեր է

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Մոսկվայի Օբեդենսկու 1-ին նրբանցքում չորս բնակարանի սեփականատեր է: Թիվ 10 շենքում կա ընդամենը 12 բնակարան. նշված է ՌԴ Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության կայքում:
     ՌԴ-ում Կանադայի դեսպանատունը մեկնաբանել է թագուհու անունով գրանցված գույքի ծագումը։ Թագուհին չի հյուրընկալվելու իրեն պատկանող բնակարաններում, այն ձեռք է բերվել 2002-ին իր աշխատակիցների համար:
     Թագուհին բնակվում է Բուքինգհեմյան պալատում, որն ունի 77000 քմ մակերես, որտեղ կա 775 սենյակ:
     Կրեմլի մոտակայքում գտնվող «Ոսկե մղոն» բնակարանային թաղամասը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, այն համարվում է ամենամեծը և հեղինակավորը։ Բնակարանների ընդհանուր գումարը կազմում է մոտ 600 մլն ռուբլի:

5619 | 0
Facebook