Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

13:25, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
Վարչապետի որոշմամբ փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ ՀՀ վարչապետը որոշել է Ռազմիկ Տոնոյանին ազատել Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տ. Ավինյանը:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ միջադեպ էր տեղի ունեցել Տոնոյանի մասնակցությամբ: Ապրիլի 27-ին նա ահազանգել էր ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու հայտնել, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ-ական պատգամավոր) և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

5742 | 0
Facebook