Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե, Աստված մի արասցե, ժանտախտի դեպք արձանագրվի, պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել». Մելիտա Հակոբյան

13:00, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
«Եթե, Աստված մի արասցե, ժանտախտի դեպք արձանագրվի, պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել». Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը կրկին խոսեց աղբահանության մասին, սակայն փոքր-ինչ այլ համատեքստում: Ըստ նրա՝ քաղաքի սանիտարական վիճակը սարսափելի է, առնետներն արդեն սկսել են ազատ՝ առանց մարդկանցից վախենալու շրջել փողոցներով ու բակային տարածքներով, դա իր մեջ մեծ վտանգ է պարունակում:

Քանի որ Հայաստանը ժանտախտ հիվանդության էնդեմիկ օջախ է, իսկ հիվանդության տարածողները հենց առնետներն են, ապա եթե հիվանդության դեպքեր արձանագրվեն, դրա բուժման հարցում խնդիրներ ենք ունենալու:

«Այսօր բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենայի ֆակուլտետ: Այսինքն՝ եթե Աստված մի արասցե, ժանտախտի դեպք արձանագրվի, մենք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել: Չունենք նորավարտ ինֆեկցիոնիստներ, էպիդեմիոլոգներ, հատուկ վտանգավոր ինֆեկցիաների բժիշկներ: Դրա մասին թող մտածեն»,- ահազանգեց մասնագետը:

5409 | 0
Facebook