Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պարծենկոտ խոստումներ»․ Շոտլանդիան չի հավատում Brexit-ի վերաբերյալ Ջոնսոնի ծրագրին

14:30, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
«Պարծենկոտ խոստումներ»․ Շոտլանդիան չի հավատում Brexit-ի վերաբերյալ Ջոնսոնի ծրագրին

Բորիս Ջոնսոնն առաջին այցի համար ընտրեց Շոտլանդիան, ապա Հյուսիսային Իռլանդիան և Ուելսը: Հուլիսի 29-ին նա այցելեց Էդինբուրգ, որտեղ հանդիպեց Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի հետ:
     Brexit-ի «կոշտ» քաղաքականության ֆոնին, նոր վարչապետը պետք է իսկապես ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ շրջաններին: Eրբ Մեծ Բրիտանիան Եվրոմիությունից դուրս կգա առանց գործարքի կնքման, Հյուսիսային Իռլանդիան և Շոտլանդիան կարող են դուրս գալ թագավորության կազմից: Նոր վարչապետի պատրաստակամությունը մեծ մտավախություններ է առաջացնում Միացյալ Թագավորության ղեկավար կազմում:
     Շոտլանդացիները ջերմ չընդունեցին վարչապետին, ամբողը ճանապարհին սուլում էին Ջոնսոնի շքախմբի ուղղությամբ։
     Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը կարծում է, որ ԵՄ-ից դուրս գալու ճանապարհը, որն առաջարկում է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը, վտանգավոր է իր շրջանի և առհասարակ ամբողջ երկրի համար: Այս մասին նա հայտարարել է Էդինբուրգում Ջոնսոնի հետ հանդիպումից հետո: Այս մասին գրում է The Guardian-ը։
     Սթերջենի խոսքով՝ անհայտ է, թե ինչպես է Ջոնսոնը համոզելու Եվրոմիությանը վերանայել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման համաձայնագրի պայմանները:

3685 | 0
Facebook