Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների նոր փորձարկում է իրականացրել

12:50, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների նոր փորձարկում է իրականացրել

Հուլիսի 31-ին Հյուսիսիային Կորեայի Վոնսան շրջանում կրկին փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռ է փորձարկվել, նմանատիպ հրթիռներ փորձարկվել են նաև նախորդ շաբաթ, որոնք, անցնելով 250 կմ, ընկել են ծովը: Այս մասին հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը։ Բալիստիկ երկու հրթիռների փորձարկումը հաստատել են նաև ամերիկացի զինվորականները։
     Հարավկորեացի զինվորականները նշել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումը «չի նպաստում Կորեական թերակղզում լարվածությունը թեթևացնելու փորձերին» և կոչ են արել դադարեցնել այդ գործողությունները:

4540 | 0
Facebook