Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սկսեք բոլոր մեքենաների մգազերծումը՝ կառավարականներից սկսած». Հակոբ Բադալյան

05:10, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
«Սկսեք բոլոր մեքենաների մգազերծումը՝ կառավարականներից սկսած». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գայի պոոտայում գիշերը ժամը 1-ին մահվան ելքով վրաերթ ա, լրահոսում՝ սարսափելի նկարագրություն, չեմ կրկնում: 23 տարեկանը վարել ա, 24 տարեկանին սպանել: Մեքենան՝ BMW, ֆոտոներից երևում ա, որ ապակիները մգեցված են: Գիշերը ժամը 1-ին փողոցի լույսերը անջատած ա, թե միացրած, չգիտեմ. 12-ից հետո շատ տեղերում անջատում են: Բայց եթե միացված էլ ա, էդ պողոտայում, ինչպես շատ տեղեր, էդ լույսերը ծառերի սաղարթն են լուսավորում, որ, երևի, թռչունները ուղղաթիռի տակ չընկեն, իսկ փողոցում՝ ոնց որ մոմի լույս: Մգեցված ապակիները ընդհանրապես ոչինչ ցույց տված չեն լինի: Սպանվածն էլ անցել ա չնախատեսված հատվածով: Բայց խփողի արագությունը շատ մեծ ա եղել՝ դատելով նկարագրությունից: Թե բա՝ պարտադիր տեխասմոտր, թե բա՝ ԱՊՊԱ-ն տեխասմոտրով: Մի հատ սկսեք բոլոր մեքենաների մգազերծումը՝ կառավարականներից սկսած, բացառությամբ վարչապետի և 4-5 այլ պաշտոնյայի՝ անվտանգության հասկանալի նկատառումներից ելնելով: Հետո սկսեք փողոցների պարտադիր պատշաճ գիշերային լուսավորումով, հետո պարտադիր գծանշումներով ու փոսերի վերացումով, և հետո հասեք պարտադիր տեխասմոտրին»:

7604 | 0
Facebook