Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուդանում ուժայինների կողմից դպրոցականների սպանությունը բողոքի նոր ալիք է բարձրացրել

12:00, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
Սուդանում ուժայինների կողմից դպրոցականների սպանությունը բողոքի նոր ալիք է բարձրացրել

Սուդանում փակվել են բոլոր դպրոցները և քոլեջները, երբ հուլիսի 4-ին ցուցարարների դեմ անվտանգության ուժերը զենք կիրառեցին։ Տեղի ունեցած ցույցի ընթացքում չորս դեռահաս սպանվեց, վիրավորվեց ավելի քան 60 մարդ. այս մասին հաղորդում է BBC-ին։

Նշվում է, որ ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով կյանքի որակի բարելավում և հացի ու վառելիքի պակասի լրացում։ Ցուցարարները դպրոցականների մահվան մեջ մեղադրում են Սուդանի արագ օգնության ուժերին (RSF):
     «Դպրոցական սպանելը նշանակում է սպանել մի ողջ ազգի»,- վանկարկում էին ցուցարարները: Ընդդիմությունը զինվորականներին մեղադրում է դպրոցականների վրա կրակ բացելու համար և համազգային բողոքի կոչ անում: Արդեն հուլիսի 30-ից հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ:
     Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Սուդանի իշխանությունները տեղեկացրին պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին։ Նրանց տվյալներով՝ բանակի հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաները փորձել էին զավթել իշխանությունը։ Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվեց իշխանությունից, իսկ ավելի ուշ կալանավորվեց։ Սուդանի մայրաքաղաք Խարտումում սկսվեցին զանգվածային ցույցերը, որին մասնակցեցին հարյուրավոր դպրոցականներ։

6524 | 0
Facebook