Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ

10:30, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ

Աֆղանստանում 34 մարդ է մահացել Ղանդահար-Հերատ մայրուղու վրա տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Պայթյունի մասին հայտնել է տեղական Pajhwok լրատվական գործակալությունը:
     Վիրավորվել է ևս 17 մարդ: Նրանց թվում կան կանայք և երեխաներ:
     Գործակալությունը դեպքերի վայրից հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնք ցույց են տալիս պայթյունից վնասված ավտոբուսը:

Նախօրեին ևս մեկ պայթյուն է որոտացել Ղանդահար նահանգում: Սպինբուլդաք նահանգի շուկայի տարածքում էլ պայթել է ականապատ մոտոցիկլետը: 3 երեխա մահացել է, ևս 23 մարդ վիրավորվել: Վիրավորների թվում կա 6 երեխա:

4019 | 0
Facebook