Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

300.000 դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի զգալի մաս հատկաց­վել է Ռուստամ Գասպարյանին. «Իրավունք»

09:35, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
300.000 դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի զգալի մաս հատկաց­վել է Ռուստամ Գասպարյանին. «Իրավունք»

«Իրավունքի» հավաստի տեղե­կությունների համաձայն, «Հայավտոկայարան ՓԲԸ»-ի տնօրինությունն ընդամե­նը մի քանի օր առաջ 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տա­րածքի մի զգալի մաս հատկաց­րել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին այն շահագործելու նպատակով։ Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և եթե իրականում այդպես է, ապա ի՞նչ հիմունքներով է այն տրվել նախկին պատ­գամավորին, ի՞նչ բիզնես է փորձում ավտո­կայանում հիմնել նախկին պատգամավորը։ Հարցերի պատասխանը փորձեցինք ստա­նալ «Հայավտոկայարան ՓԲԸ»ևի տնօրեն Աշոտ Մնացականյանից, ով, ըստ էության, չհերքեց լուրը, նկատելով. «Ներդրումային ծրագիր է ներկայացվել եւ ես գիտեմ, որ Գասպարյան է ազգանունը»։

Իսկ ահա նախկին պատգամավորը, չգի­տես ինչու, նյարդայնացավ մեր հարցից ասելով. «Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել մի կտոր տարածք ա, ինչի մի գրելու բան եք գտել..»։

Մի կտոր տարածք է, թե ինչ, հարցի մի կողմն է։ Իսկ մյուս կողմն այն է, որ այդ տա­րածքը մեր որոշ աղբյուրներ համարում են միանգամայն եկամտաբեր։ Վերջապես, պա­կաս կարեւոր հարցադրում չէ, թե պարոն Գասպարյանը կոնկրետ որ մրցույթում է նման հարմարավետ գնով շահել այդ տա­րածքի վարձակալությունը, թե՞ ոչ մի մրցույթ էլ չի եղել։

Ի դեպ, մեր որոշ աղբյուրներ ակնարկում են, որ պարոն Գասպարյանն ամենևին էլ «օդից» չէ, որ ստացել է այդ բիզնեսը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4374 | 0
Facebook