Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արսեն Թորոսյանը լուրջ անելիքներ ունի նաև հոգեկան առողջության ոլորտի կարգավորման հարցում». Գեորգի Ավետիսյան

03:05, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
«Արսեն Թորոսյանը լուրջ անելիքներ ունի նաև հոգեկան առողջության ոլորտի կարգավորման հարցում». Գեորգի Ավետիսյան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Թորոսյանը լուրջ անելիքներ ունի նաև հոգեկան առողջության ոլորտի կարգավորման հարցում: Կարծում եմ, պետք է ներդնել սկրինինգային ծրագիր` խնդիրներ ունեցողներին գոնե վաղ փուլերում հայտնաբերելու համար:
     Երբ մարդն ասում է, որ ինքը Նապոլեոնն է` կողքինները դիմում են բժշկի, իսկ, երբ մեկը նույնկերպ նշում է, որ լուրջ գիտնական կամ միջազգային փորձագետ է` սկսում են լսել նրա «փայլուն» մտքերը` բժշկի զանգահարելու փոխարեն: Իսկ մեղադրվողն էլ ստիպված է մեկնաբանել նրա խոսքերը` «աչքերին նայեք և բժշկի զանգահարեք» ասելու փոխարեն:
     Հ.Գ. Հայաստանում լավ էլ գրանցվում են կենդանիների հիվանդություններ, բայց ոչ այն հիվանդությունները, որը կցանկանային մեր փորձագետները …»:

2882 | 0
Facebook