Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սանիթեք»-ը փոշմանել է. ասուլիսը տեղի կունենա Երևանում

14:25, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
«Սանիթեք»-ը փոշմանել է. ասուլիսը տեղի կունենա Երևանում

«Սանիթեք»-ը հաղորդագրություն է տարածել.

««Սանիթեք» ընկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշմարտությունն այս ողջ պատմության:

Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ, չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ: Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»:

Մինչ այս հաղորդագրությունը, MAMUL.am-ը՝ «Սանիթեք»-ը վախից մեկնում է Թբիլիսի վերնագրով հոդված էր հրապարակել՝ նշելով, որ ընկերությունը մտավախություն ունի, որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ իշխող ուժի ակտիվիստները կտապալեն ասուլիսը: Լրագրողներն էլ սոցկայքի իրենց էջերում կոչ էին անում բոյկոտել թբիլիսյան ասուլիսը:

6270 | 1
Facebook