Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Սանիթեք»-ը վախից մեկնում է Թբիլիսի

13:35, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
«Սանիթեք»-ը վախից մեկնում է Թբիլիսի

«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը բուռն արձագանք է գտել հանրության շրջանում: Ընկերությունը դեռևս բացատրություն չի տվել, թե ինչու է նման որոշում կայացրել: Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի խոսքով՝ դա կարող է վնաս հասցնել մեր քաղաքի, պետության հեղինակությանը: Ասում են՝ հասկանալով, որ գարշահոտ աղբահանությունը լցրել է ժողովրդի համբերության բաժակը, ընկերությունը մտավախություն ունի, որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ իշխող ուժի ակտիվիստները կտապալեն ասուլիսը: Իրեն ապահովագրելու (ռիսկերը չեզոքացնելու) համար, «Սանիթեք»-ը որոշել է հարևան երկրի մայրաքաղաքում անցկացնել լրագրողների հետ հանդիպումը:

Համաձայն այլ լուրերի՝ ծրագրվել է Թբիլիսիում, որպեսզի միջազգային մեծ աղմուկ բարձրացվի, թե Հայաստանում օտարերկրյա ներդրողներին նեղում են:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14798 | 0
Facebook