Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էդ հսկայական նախարարությունում, հանրակրթության մասով մի կոմպետենտ աշխատող չկա՞». Վահրամ Թոքմաջյան

04:10, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
«Էդ հսկայական նախարարությունում, հանրակրթության մասով մի կոմպետենտ աշխատող չկա՞». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար-բարակ մտածելուց հետո, այն երկար անունով նախարարությունը հրապարակեց 2019-2020թթ. ուսումնական պլանները: Նույն աբսուրդ վիճակն է՝ զրոյին մոտ փոփոխությամբ: ԿԳՍՄ-ն շարունակում է երաշխավորել առարկաներ, որոնց ծրագիրն առնվազն հասանելի որևէ կրթական ռեսուրսում հրապարակված չէ: Օրինակ՝ «Հայաստանի հարակից երկրների պատմություն» առարկան:
     Ռուսաց լեզուն շարունակում է չդիտարկվել որպես օտար լեզու: Իսկ օտար լեզու դիտարկելուց էլ, պարտադիր՝ առաջին օտար լեզու: Կարելի էր ձևի համար, աքսորավայրի հոգեբանությունն սկսել հաղթահարել, գաղութացվածի կարգավիճակի դեմ ընդզվել: Բայց դա էլ չկա:
     Ի դեպ, ուսումնական պլանները, երկրորդ տարին անընդմեջ, հրապարակվում են 2-3 ամիս ուշացումով՝ խախտելով հանրակրթության չափորոշչային պահանջները: Լավ, ասենք՝ նախարար, փոխնախարարներ շատ զբաղված են ու, իրոք, կարող է դա կարդացած չլինեն: Էդ հսկայական նախարարությունում, հանրակրթության մասով մի կոմպետենտ աշխատող չկա՞, որ դրա մասին հուշի»:

4657 | 0
Facebook