Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Այսօր այցելեցի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գորիի մոտակայքում հանգստի մեկնելու ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած երեխաներին:
Երեխաների առողջական-վերականգնողական բուժման ընթացքը իրականացվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական ուշադրության ներքո:
Տեսակցությունից հետո երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրինությունն ու բուժող բժիշկները նրանց ճանապարհեցին տուն և պայմանավորվեցին հետագա քայլերի մասին»: