Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան կստանա Ս-400-ների երկրորդ խմբաքանակը

16:05, երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ.
Թուրքիան կստանա Ս-400-ների երկրորդ խմբաքանակը

Թուրքիան պատրաստ է ընդունել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը: Թուրքիան այն կստանա առաջիկա ամիսներին: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

Թուրքիան ռուսական Ս-400 զենիթահրթիռային առաջին խմբաքանակը ստացել է հուլիսի 12-ին: Թուրքիան չորս հատ Ս-400-ի համար վճարել է 2.5 միլիարդ դոլար: Այս փուլը ավարտվել է հուլիսի 25-ին:
     Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին:

3825 | 0
Facebook