Նախօրեին ՌԴ Տյումենի մարզում Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում մինիվենը և մարդատար ավտոմեքենան իրար են բախվել, գրում է «Интерфакс» գործակալությունը` հղում կատարելով պետավտոտեսչության մարզային վարչության տարածած հաղորդագրությանը:
Հայտնի է, որ բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով մահացել է մեկ կին, տուժել է 6 մարդ: Տուժածների թվում 15-ամյա դեռահաս կա:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: