Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որո՞նք են Եվրոպայի ամենաէժան բենզին ունեցող երկրները

15:20, երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ.
Որո՞նք են Եվրոպայի ամենաէժան բենզին ունեցող երկրները

Եվրոպական երկրների բնակչության համար բենզինի հասանելության վարկանիշի տվյալների համաձայն՝ այս վառելանյութի ամենաշատ քանակը կարող են ձեռք բերել միջին աշխատավարձ ստացող բնակիչներից Լյուքսեմբուրգի քաղաքացիները, իսկ ամենաքիչը՝ ուկրաինացիները: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
     Գործակալության տվյալներով, Լյուքսեմբուրգի բնակիչներն իրենց միջին աշխատավարձով կարող են գնել 2.9 հազար լիտր բենզին: Երկրորդ տեղում է Նորվեգիան, որի բնակիչները կարող են գնել 2.2 հազար լիտր բենզին:
     Ցուցակում են հայտնվել Ավստրիան, Իռլանդիան ու Մեծ Բրիտանիան, որտեղ քաղաքացիները կարող են ձեռք բերել ավելի քան 1,9 հազար լիտր վառելիք:
     Ռուսաստանը, Իտալիան ու Էստոնիան զբաղեցնում են վարկանշային աղյուսակի 16-րդ տեղը: Նշվում է, որ ռուսաստանցիները կարող են իրենց միջին ամսական աշխատավարձով գնել մոտ 927 լիտր AI-95:
     Վարկանիշի վերջին տեղը զբաղեցնում է Ուկրաինան, որի քաղաքացիները կարող են իրենց թույլ տալ 279 լիտր վառելիք գնել:
     Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի ու Բելառուսի բնակիչները կարող են գնել մինչև 560 լիտր բենզին:

8574 | 0
Facebook