Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն աֆրոամերիկացի կոնգրեսականին ռասիստ և ծույլ է անվանել

20:30, երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ.
Թրամփն աֆրոամերիկացի կոնգրեսականին ռասիստ և ծույլ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիմանել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Էլայջ Քամինգսին ու նրան ռասիստ անվանել։ Այս մասին Թրամփը գրել է Twitter-ում։
     Թրամփի խոսքով՝ Քամինգսը շատ վատ է իրեն դրսևորել աշխատանքում, նրա ղեկավարած շրջանի՝ Բալթիմորի բնակիչները գիտեն այդ մասին։ Մինչ այս հայտարարությունը Թրամփը հայտարարել է, որ «Բալթիմորն ամենավատ ու ամենավտանգավորն է ողջ ԱՄՆ-ում»։
     «Եթե ռասիստ Քամինգսն իր ներուժն ավելի շատ կենտրոնացներ իր շրջանի անվնաս մարդկանց օգնությանը, ապա հնարավոր կլիներ առաջընթաց ունենալ այստեղ տիրող կարգերն ուղղելու հարցում»,- նշել է Թրամփը։
     ԱՄՆ ղեկավարն աֆրոամերիկացի կոնգրեսականի ողջ աշխատանքը խայտառակություն է անվանել:

6864 | 0
Facebook