Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին նվիրաբերեցին գրողի ձեռագրերի արխիվը

21:25, շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ.
Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին նվիրաբերեցին գրողի ձեռագրերի արխիվը

Հուլիսի 24-ին Կոստան Զարյանի ժառանգները Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեցին հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը: Նվիրատվության նպատակն է պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ և հրատարակված մեծարժեք նյութը։
     Նշենք նաև, որ այսքանով արխիվը դեռ չի ամբողջացել: Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի այլ երկրներում գտնվող արխիվները ևս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը նույնպես վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին:

8337 | 0
Facebook