Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելով Ադրբեջանին որպես դիտորդ ներգրավելու խնդիր չի դրվել». քաղաքագետ

15:25, կիրակի, 28 հուլիսի, 2019 թ.
«ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելով Ադրբեջանին որպես դիտորդ ներգրավելու խնդիր չի դրվել». քաղաքագետ

«ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելով Ադրբեջանին որպես դիտորդ ներգրավելու խնդիր չի դրվել». MAMUL.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Նշենք, որ օրերս ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունները: Դրանից մեկով նախատեսվում է ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի սահմանում։ Այդ համատեքստում դիտորդի կարգավիճակի առաջին թեկնածուն Ադրբեջանն է՝ Հայաստանի համար հնարավոր բացասական հետևանքներով հանդերձ: Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, սակայն, կատարվածի մեջ վտանգ չի տեսնում:

«Եթե անգամ Ադրբեջանին ներգրավելու խնդիր լինի, Հայաստանը պետք է դրան իր հավանությունը տա, որովհետև ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»,- ասաց նա:

Քաղաքագետը համամիտ չէ նաև այն դիտարկմանը, թե կանոնադրական փոփոփոխությունները ՀՀ-ի հաստատակամության ու իր դիրքերը ամուր պահելու քայլի պատասխանն են:

«Չմոռանանք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է ՌԴ շահերն առաջ տանելու համար: Եվ եթե խոսենք երկրներ ներգրավելու մասին, այդտեղ միայն Ադրբեջանը չէ, Մոլդովան էլ կա»,- նշեց քաղաքագետ Ա. Վարդանյանը:

3066 | 0
Facebook