Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իսկ որտե՞ղ է Վարդան Օսկանյանը. «Հրապարակ»

10:05, շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ.
Իսկ որտե՞ղ է Վարդան Օսկանյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր մարդկանցից մեկի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ նորօրյա իշխանությունները բավականին անտարբեր են, չնայած չես ասի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ փոխնախարար, Քոչարյանի ժամանակ ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանն աղքատ մարդ է կամ որևէ մասնակցություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերին, էլ չենք ասում, որ նա նաև Քոչարյանի համար նախագահի ամենաընդունելի թեկնածուն էր 2008-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռուսաստանը չհամաձայնեց։ Այսօր ոչ մի լուր չկա Վարդան Օսկանյանից»,- ասաց նախկին «թալանչի» ռեժիմի ներկայացուցիչը:

Մենք փորձեցինք Օսկանյանի մտերիմներից ճշտել` որտեղ է նա։ «Պարբերաբար գալիս-գնում է Հայաստան։ ԱՄՆ-ում մանկավարժական գործունեությամբ է զբաղվում, գիրք է գրում»,- ասացին մեզ:

ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք` որևէ գործով անցնո՞ւմ է Վարդան Օսկանյանը։ «Խափանման միջոց վերջինիս նկատմամբ չկա` կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի, հարցաքննվել է որպես վկա` Մարտի 1-ի գործով։ Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող, քանզի հարցաքննությունները չեն հրապարակայնացվում»,- ասացին ՀՔԾ-ից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7155 | 0
Facebook