Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԲՀԿ-ն ավտովթարները կանխարգելող նախագիծ է ներկայացրել

12:25, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
ԲՀԿ-ն ավտովթարները կանխարգելող նախագիծ է ներկայացրել

Հատկապես վերջին շրջանում ավելի շատ ենք տեղեկանում ավտովթարների հետևանքով մահվան ելքով պատահարների մասին։
     Խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական և կանխարգելող քայլեր։
     Այսօր մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
     Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:
     Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ,
     ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան

6071 | 0
Facebook