Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն այսօր կդառնար 41 տարեկան

10:20, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն այսօր կդառնար 41 տարեկան

«Որդուս՝ Հովիկին փոխանցեք, որ իր վրա վերցնի ընտանիքի պատասխանատվությունը»: Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյան այսօր կդառնար 41 տարեկան:

Երկու անչափահաս երեխաների հայրը զոհվեց քառօրյա պատերազմի առաջին օրը: Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրեց նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք:
     Օնիկն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից էր: Ընտանիքի անդամները, զինակից ընկերները համոզված են` Օնիկն այլ կերպ չեր կարող վարվել, չէր կարող փախչել կռվից, չէր կարող առաջ չնետվել ու չպայքարել:
     Ընկերները պատմում են Օնիկի վերջին մարտի մասին. հինգ սպաներով օգնության էին շտապել դիրքում կանգնած զինվորներին. ընդունել մարտը: Վիրավոր Օնիկը կռվել էր մինչև վերջ՝ հնարավորություն տալով զինակիցներին փրկվել:
     Փոխգնդապետը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

4997 | 0
Facebook