ՄԱՄՈՒԼ․am-ը ճիշտ էր, Ոստիկանությունը սխալվեց․ լկտի վարորդները ոստիկաններ էին
«Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ» նյութի հրապարակումից հետո Ոստիկանությունը հանդես եկավ պարզաբանումով․ «Եթե MAMUL.am-ը գոնե տասը րոպե հետևեր ոստիկանության աշխատանքին․․․ նման հոդված չէր հրապարակի»։ Հետգրություն Հաշվի առնելով վերոնշյալը՝ MAMUL.am լրատվական գործակալությունը պահանջում է, որպեսզի ՀՀ ոստիկանությունը՝ 1․ հրապարակային ներողություն խնդրի MAMUL.am-ի խմբագրությունից՝ չհիմնավորված «Պարզաբանում» հրապարակելու համար, 2. ներողության տեքստը հրապարակի police.am-ում և կայքի՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, 3. police.am-ից և կայքի ֆեյսբուքյան պաշտոնական էջերից հեռացնի ս/թ հունիսի 17-ի պարզաբանման տեքստերը։ Վերոնշյալ պահանջների չկատարման դեպքում խմբագրությունը կդիմի դատարան՝ Ոստիկանության դեմ զրպարտության մեղադրանքով։ Ավելին․ խմբագրությունը կսահմանի հերթապահություն Ոստիկանության շենքի դիմաց և ամենօրյա հաճախականությամբ հանրությանը կներկայացնի ոստիկանության աշխատակիցների օրինախախտումներն ու պետավտոտեսչության պարապ՝ անուշադրության դրսևորումները։ Վերոնշյալ պահանջները խմբագրությունը պաշտոնական գրությամբ ուղարկելու է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Պարզվում է, լկտի վարորդների մի մասը «24 ժամ աշխատող, շռայլ պարգևատրումներ ստացող» ոստիկաններն են (մաս 1) Պարզվում է, լկտի վարորդների մի մասը «24 ժամ աշխատող, շռայլ պարգևատրումներ ստացող» ոստիկաններն են (մաս 2) Ոստիկանության պատասխանը |