Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անհայտ անձը կրակել է Բելառուսի դեսպանատան դիվանագետ Ալեքսանդր Պոգանշևի վրա: Վերջինը 2 փամփուշտ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել ծանր վիճակում:
Ավելի ուշ պարզվել է, որ կրակողը նրա հարևանն է եղել՝ նախկին զինվորական, ով միջադեպից հետո ինքնասպան է եղել:
Թուրքիայում Բելառուս դեսպանատունն արդեն հայտարարել է, որ դիվանագետի վրա մահափորձ կատարողը հոգեկան անհավասարակշռությամբ տառապող մարդ է եղել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվեց ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը: