Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեքենայից կապել ու քարշ են տվել». «Դինգո թիմ»

23:35, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.
«Մեքենայից կապել ու քարշ են տվել». «Դինգո թիմ»

«Դինգո թիմ»-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Այս շունը հասավ մեզ ուշագնաց, արնաքամ ու մահամերձ վիճակով: Այնքան արյուն էր կորցրել, որ լնդերը լրիվ սպիտակել էին: Ցուցաբերեցինք առաջին օգնություն, արյան փոխներարկում արեցինք: Շատ բաներ կասկածեցինք, լեշմանիոզի թեստ արվեց, արյան անալիզներ հանձնվեցին, սակայն պարզվեց, որ ներքին որևէ խնդիր չունի: Քիչ անց իմացանք, որ նրան մեքենայից կապել ու քարշ են տվել: Ամբողջ մարմինը պատռվածքների մեջ կորած է:
     Նրան պետք է վիրահատություն, բուժումներ ու շատ լավ սնունդ: Թեստի, անալիզների ու արյան փոխներարկման համար արդեն պարտք ենք 31.000 դրամ: Դեռ 30.000 էլ պետք է սնունդի, բուժումների, դեղերի ու վերականգնողական շրջանի ծախսերի համար: Խնդրում ենք օգնեք մեզ, որ կարողանանք օգնել նրան»:

10269 | 0
Facebook