Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Rakuten Viber»-ի համատեղ քայլը՝ սոցցանցում հայերենը խրախուսելու նպատակով

22:00, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Rakuten Viber»-ի համատեղ քայլը՝ սոցցանցում հայերենը խրախուսելու նպատակով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է «Rakuten Viber»-ի հետ համատեղ նախագիծ՝ ուղղված սոցիալական ցանցերում հայերենով հաղորդակցումը խթանելուն:

Ֆեյսբուքյան ուղերձում Ռալֆ Յիրիկյանը վերահաստատել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կարևորում է հայերենի կիրառումն առօրյա հաղորդակցության մեջ՝ թե՛ կարճ հաղորդագրություններում (SMS), թե՛ սոցիալական ցանցերում՝ հաշվի առնելով այն, որ լեզուն ազգային ինքնության կարևոր մաս է:

Մասնավորապես՝ տարիներ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն է սկսել իր բաժանորդներին ուղարկել հայատառ SMS-ծանուցումներ: Այժմ, երբ սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են զարգանում, հայերեն գրելն այլևս բավարար չէ: Չէ՞ որ մարդիկ տարբեր հավելվածներում շփվում են ոչ միայն գրելով, այլև՝ հաճախ պիտակներ (ստիկերներ) ուղարկելով:

«Սոցիալական ցանցերում ստիկերներն օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու կամ տպավորություններ կիսելու համար: Ուշադրություն դարձրե՛ք և ինքներդ էլ կհամոզվե՛ք, թե որքան հաճախ եք օգտագործում լատինատառ ստիկերներ. «OK», «OMG», «Oooops», և այլն … Դրանք համատարած են և հասկանալի՝ աշխարհի ցանկացած կետում: Բայց արդյո՞ք դրանք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, արդյո՞ք դրանք արտահայտում են հայախոս մարդու հարուստ ներաշխարհը, հային բնորոշ՝ զգացմունքների ու հարաբերությունների ամբողջ ջերմությունը, մեր հայրենիքի գույներն ու երանգները: Որքա՜ն լավ կլիներ, եթե դրանք լինեին հայերեն», - նշել է Յիրիկյանը:

Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանում ամենաօգտագործվող հավելվածը «Viber»-ն է: Այս հանգամանքը հաշվի առնելով, որպես սոցիալական հարթակներում ազգայինը խրախուսող ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Viber»-ի հետ համատեղ իրականացրել է ևս մեկ կարևոր քայլ՝ համացանցում մարդկանց շփումը հայերեն դարձնելու ուղղությամբ:

«Այսօր՝ «Viber»-ի հետ միասին գործարկում ենք հայկական ստիկերներ: Ինչու՞ չասել «Բարև»՝ «Hello»-ի փոխարեն, ինչու՞ չլինի հայկական կերպար, ինչու՞ «Good night», այլ ոչ թե՝ գեղեցիկ «Բարի գիշեր», ինչու՞ սերը չխոստովանել հայերենով…»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն իր ուղերձում:

Սոցիալական ցանցերի օգտատերերին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Viber-ը մաղթում են ուրախ և հաճելի ամառային շփումներ՝ հորդորելով երեք ամիս անվճար ներբեռնե՛լ ու օգտագործե՛լ հայեցի պիտակներ (ստիկերներ) ու վայելել հայերենը «Viber» հավելվածում:

19730 | 0
Facebook