Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ ՄԱՄՈՒԼ․am-ի

15:35, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.
Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ ՄԱՄՈՒԼ․am-ի

15.07.2019թ․ որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա․Գաբրիելյան) մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ MAMUL.am լրատվական գործակալության:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ MAMUL.am-ը հրապարակել էր բացահայտող նյութեր, որոնցում ներկայացվում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում մարդկանց շահագործման, անմարդկային վերաբերմունքի, պարտադրանքների և այլ փաստեր։ Դրանք են՝ «Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից թանկ գնով», «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» «Նիվա»-ներ, աշխատանք գոմերում, շինհրապարակներում, այգիներում. ժամանակակից ֆեոդալիզմը Ծառուկյանի «թագավորության» գազալցակայաններում» և այլն։

Հրապարակումներից հետո, Գագիկ Ծառուկյանը և նրա թիմի որոշ անդամներ, ազատ մամուլի դեմ սպառնալիք պարունակող հայտարարությունների միջոցով, փորձում էին հերքում պարտադրել MAMUL.am-ին։ Այդ կապակցությամբ, խմբագրությունը պաշտոնապես դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն։

Որոշ ժամանակ անց, Գագիկ Ծառուկյանը դիմեց դատարան ընդդեմ MAMUL.am-ի՝ մեղադրելով զրպարտության մեջ։ Հավելենք, որ դատարանն սկզբում հետ էր վերադարձրել Ծառուկյանի հայցադիմումը, քանի որ «դատարանի անվանումը գրվել էր սխալներով»։ Ողղումից հետո միայն այն ընդունվել էր։

7042 | 0
Facebook