Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փիրուզագույն լճում լողալուց հետո զբոսաշրջիկները հայտնվել են հիվանդանոցում

23:35, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Փիրուզագույն լճում լողալուց հետո զբոսաշրջիկները հայտնվել են հիվանդանոցում

Իսպանիայի Գալիսիա շրջանում միաժամանակ մի քանի զբոսաշրջիկ հայտնվել է հիվանդանոցում Մոնտե-Նեմե լճում լողալուց հետո: Երիտասարդների մոտ ախտորոշվել են ալերգիկ ռեակցիա, փսխուք, մաշկի ու աչքերի գրգռվածություն, հայտնում է The Sun-ը: Բոլոր տուժածները նշել են, որ ջուրն են մտել նրա չափազանց գեղեցիկ գույնով գերվելով:

Սակայն այս լճի գեղեցիկ փիրուզագույնը խաբուսիկ է: Իրականում այն վտանգավոր նյութերի առկայության հետևանք է: Ամբողջ 20-րդ դարում ջրամբարի տեղում վոլֆրամի հանք է եղել, որի փակվելուց հետո այն լցվել է ջրով: Թունավոր նյութերը հայտնվել են ջրում և դրան փոխանցել փիրուզագույն երանգ:

Զբոսաշրջիկները նշում են, որ վտանգավոր լճի կողքին ոչ մի նախազգուշական ցուցանակ չի եղել լողալն արգելելու մասին:

12968 | 0
Facebook