Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան Ford F-150-ը բուքսիրով քաշել է 453 տոննայանոց գնացքը

20:35, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Ամերիկյան Ford F-150-ը բուքսիրով քաշել է 453 տոննայանոց գնացքը

Ամերիկյան Ford ընկերությունը ցուցադրել է F-150 էլեկտրաքարի հնարավորություները, որը շուտով սերիական տարբերակ կունենա:

Ցուցադրական շոուի ժամանակ Ford F-150-ը կարողացել է քաշել 10 երկհարկանի վագոն, որոնց մեջ ընդհանուր առմամբ եղել է 42 հատ Ford F-150 փիքափ: Բեռան ընդհանուր զանգվածը եղել է 453 տոննա:

Էլեկտրաքարի ղեկին է եղել նախագծի գլխավոր ինժեներ Լինդա Չժանը:

Նշենք, որ փիքափը հաջորդ տարի նաև կունենա հիբրիդային տարբերակ:

Ford F-150-ի հիմնական մրցակիցը շուկայում կլինի Tesla Model Y-ը:

Ըստ նախնական տվյալների՝ Ford F-150-ը վաճառքի կհանվի Mach-E անվամբ:

Ամերիկյան Ford F-150-ը բուքսիրով քաշել է 453 տոննայանոց գնացքը
16084 | 0
Facebook