Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

Քոլեջը Ազնավուրի անունով կոչելու հարցը օրակարգային է. ԿԳՆ-ն պարզաբանում է

19:35, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Քոլեջը Ազնավուրի անունով կոչելու հարցը օրակարգային է. ԿԳՆ-ն պարզաբանում է

ԿԳՆ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Տեղեկացնում եմ, որ Մհեր Մեսրոպյանի կողմից կատարված գրառումն առ այն, որ աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող է արվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, չի համապատասխանում իրականությանը:

Երևանի մշակույթի պետական քոլեջի ու Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի միաձուլման հարցը գտնվում է նախարարության օրակարգում, ինչը պայմանավորված է երկու հաստատությունների՝ միևնույն շենքում գտնվելու և կրկնվող մասնագիտություններ ունենալու հանգամանքով (նախագիծը շուտով կդրվի շրջանառության)։ Այս գործընթացի ավարտից հետո միաձուլված քոլեջը մեծ շանսոնիեի անունով կոչելու հարցը նույնպես օրակարգային է նախարարության համար:

Հավելեմ, որ քոլեջի անվանակոչումն իրականացվում է ոչ թե նախարարի հրամանով, ինչպես նշել էր Մհեր Մեսրոպյանը, այլ կառավարության համապատասխան որոշմամբ:

Հարկ է նշել, որ քոլեջների միաձուլման և դրա հետ կապված գործընթացների մասին տեղյակ է նաև Ազնավուրի ընտանիքը։

Հ․Գ․ Տեղեկացնում եմ նաև, որ ամիսներ առաջ Քոլեջի տնօրենը գրավոր դիմել էր նախարարություն, ինչին ի պատասխան նշվել է, որ անվանափոխման հարցը կքննարկվի միավորման (միաձուլման) գործընթացում»:

| | |
989 | 0
Facebook