Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց. փորձագետը չներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը

15:35, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց. փորձագետը չներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը երկու ժամով հետաձգվել էր, որպեսզի բժիշկ Լուսինե Մամիկոնյանը, ով պաշտպանական կողմի միջնորդությամբ ներգրավել էր որպես փորձագետ՝ Գրիգորյանի առողջական վիճակը քննելու համար, պետք է մասնագիտական ունակությունները հաստատող փաստաթղթերը ներկայացներ դատարան:

Փորձագետը, սակայն, ընդմիջումից հետո համապատասխան փաստաթղթերով չներկայացավ նիստին:

Դատավորն ասաց, որ պաշտպանական կողմի առաջարկած մյուս երեք փորձագետներին ևս չեն կարողանա ներգրավել, քանի որ նրանք դատարան չեն ներկայացել:

Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին՝ ժամը 13:00-ին։

2741 | 1
Facebook