Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպինների նախագահը ցանկանում է վերականգնել մահապատիժը

15:10, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Ֆիլիպինների նախագահը ցանկանում է վերականգնել մահապատիժը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն օրենսդիրներին կոչ է արել թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում վերականգնել մահապատիժը, գրում է Manila Bulletin-ը։ Ռոդրիգո Դուտերտեն դժգոհել է, որ իր կառավարման երեք տարիների ընթացքում այդ խնդիրները մնացել է հիմնականներից մեկը:

Իշխանության գալուց հետո Դուտերտեն մեծ քարոզարշավ է սկսել Ֆիլիպիններում թմրամիջոցների ու կոռուպցիայի դեմ: Ոստիկանության տվյալներով, բախումների ընթացքում զոհվել է արգելված նյութերի արտադրության ու վաճառքում ներգրավված մոտ հինգ հազար մարդ: ՄԱԿ-ը պահանջում է Ֆիլիպիններից դադարեցնել կասկածյալների սպանությունը, որոնց նկատմամբ ոչ մի քննություն չի իրականացվում:

6428 | 0
Facebook