Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%-ով համաչափ բարձրացում». Դավիթ Խաժակյան

17:25, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
«Առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%-ով համաչափ բարձրացում». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:
     Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:
     Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ՝ անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:
     Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%-ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում: Քաղաքապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»:

4693 | 1
Facebook