Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թինեյջեր լրագրողը հրահրել է Թրամփի ու Մեծ Բրիտանիայի դեսպանի սկանդալը

19:05, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Թինեյջեր լրագրողը հրահրել է Թրամփի ու Մեծ Բրիտանիայի դեսպանի սկանդալը

Գաղտնի փաստաթղթերի արտահոսքը հրահրել է 19-ամյա բրիտանացի լրագրող Սթիվեն Էդգինթոնը։ Փաստաթղթերում ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքն ԱՄՆ նախագահի վարչակազմն անվանել է «անգետ», հայտնում է է Gazeta-ն։

Բացի այդ, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը Դոնալդ Թրամփին անվանել է «բութ» ու «թեթևամիտ», ապա ստիպված է եղել հրաժարական տալ։ Brexit կուսակցության 19-ամյա աշխատակից Սթիվեն Էդգինթոնի կողմից հրահրված սկանդալը հանգեցրել է Միացյալ Թագավորությունում Մեծ Բրիտանիայի դեսպանի հրաժարականին, գրում է The Sun-ը: Էդգինթոնն աշխատում է մի շարք լրատվամիջոցներում՝ որպես ազատ լրագրող:
     Հայտնի է, որ բրիտանացի դիվանագետը հայտնվել է սկանդալի կենտրոնում ԱՄՆ նախագահի հասցեին արված քննադատության պատճառով, իսկ Թրամփը կտրականապես հրաժարվել է աշխատել բրիտանացի դիվանագետի հետ։

4054 | 0
Facebook