Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում հայկական քաղաքների պատվին կոնյակ ու գինի են արտադրում

12:05, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Ադրբեջանում հայկական քաղաքների պատվին կոնյակ ու գինի են արտադրում

Վերջին տարիներին Ադրբեջանի Տովուզի կոնյակի ու գինու գործարանն արտադրում է ալկոհոլային խմիչքներ հնագույն հայկական քաղաքների անուններով` ներկայացնելով դրանք որպես ադրբեջանական:
     Բացի «QARABAG Extra X.O.» ալկոհոլային խմիչքից, գործարանը սկսել է արտադրել կոնյակ, որը կոչվում է «SUSA Extra», հայտնում է Rusarminfo-ն:
     «SUSA Extra»-ն ներկայացվում է որպես 25 տարվա հնեցմամբ կոնյակ ի պատիվ 1724 թվականին Ադրբեջանի տարածքում ամենահզոր Ղարաբաղի խանության պատվին: «SUSA Extra» կոնյակը ճանաչվել է որպես Ադրբեջանի ամենահայտնի կոնյակներից մեկը»,- հայտնում է ալկոհոլային ըմպելիքների արտադրողի կայքը:
     Ադրբեջանական մեկ այլ արտադրող սկսել է սպիտակ չոր «İrəvan qalası» («Երևանյան ամրոց») գինու արտադրություն, որն Ադրբեջանը հաճախ ներկայացնում է տարբեր միջազգային ցուցահանդեսներում և գինու փառատոններում:

10619 | 1
Facebook