Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անորակ քաղաքականությունը Հայաստանի քաղաքական համակարգի չարիքներից է». Կնյազ Սարոյան

09:05, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.
«Անորակ քաղաքականությունը Հայաստանի քաղաքական համակարգի չարիքներից է». Կնյազ Սարոյան

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես այս տարվա ծիրանն ունի որակական լուրջ խնդիրներ, այնպես էլ քաղաքականությունն ունի որակական չափումներ։ Անորակ քաղաքականությունը Հայաստանի քաղաքական համակարգի չարիքներից է։

Քաղաքականությունը կորցնում է որակը, արդյունքում դաշտը դառնում է անբովանդակ ու ամայի։ Արտաքուստ թվում է, թե լուրջ դիսկուրս կա, մինչդեռ իրականում ժամանակի վատնում է, մակերեսային քաղաքականություն ու թամաշայի անսպառ պրոդուկտ, այսինքն՝ ամեն բան զուտ տրիվիալ է։

Սևերի ու սպիտակների բաժանումն հետհեղափոխական Հայաստանում քաղաքական անբովանդակության առաջին տեխնիկան էր, որին հաջորդեց երկրորդը՝ հայաստանցի-ղարաբաղցի տեխնիկան։

«Հին Հայաստան»-ն էլ անմասն չէր նման անբովանդակ քաղաքականությունից. մեկ գիշերում ԵԱՏՄ անդամ դառնալ, ավազակապետություն, ծախված ընդդիմություն և այլն։

Օպտիմալ տարբերակը ենթադրում էր «Նոր Հայաստան»-ում քաղաքականության վարման այս տեխնիկայից իսապռ հրաժարում, բայց փակ ցիկլի ձգողականությունն ավելի գրավիչ դարձավ, այս անգամ անցյալի հետ անհաշտ պայքարը դեռ թույլ չի տալիս քաղաքական լեվել ափ անել»:

| | |
1080 | 0
Facebook
COMMENT.am