Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Western Union-ը կտրուկ սահմանափակել է ՌԴ-ից արտերկիր կատարվող փոխանցումների ծավալը

10:15, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Western Union-ը կտրուկ սահմանափակել է ՌԴ-ից արտերկիր կատարվող փոխանցումների ծավալը

ՌԴ Կենտրոնական բանկի պայքարը ստվերային ներմուծման դեմ համալրվել է գումարի փոխանցման խոշոր համակարգերից մեկի՝ Western Union-ի կողմից Ռուսաստանից մի շարք երկրներ փոխանցվող գումարի չափի կրճատմամբ. հուլիսի 22-ից ռուսաստանցիների համար փոխանցման գումարը չի կարող գերազանցել 600 հազար ռուբլին՝ 30 օրացույցային օրվա ընթացքում։ Վճարային համակարգը սահմանափակում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքի շրջանակներում։
     Այս մասին վճարային համակարգը նամակի տեսքով ծանուցագրեր է ուղարկել իր գործընկերներին, ինչպես նաև հաղորդագրություն տեղադրել Western Union-ի պաշտոնական կայքում:
     Մինչ սահմանափակումները՝ փոխանցումները կազմում էին 5 հազար դոլար մեկ գործողության համար:
     2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Western Union-ը դրամական փոխանցումներ է կատարել աշխարհի ավելի քան 200 երկիր, սակայն այս փոփոխությունները չեն տարածվի Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից և Վիետնամից փոխանցումների վրա։
     ՌԴ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, միայն 2018 թ. ռուսաստանցիները Western Union համակարգի «Золотая корона» և «Юнистрим» վճարային համակարգերի միջոցով դեպի ԱՊՀ երկրներ են փոխանցել մոտ 9,5 մլրդ դոլար, իսկ մեկ փոխանցման միջին չափը կազմում է մոտ 437 դոլար կամ 27,5 հազար ռուբլի:

4577 | 0
Facebook