Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա լրջագույն ռիսկեր պարունակող մարտահրավեր է». Արման Մելիքյան

10:00, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
«Սա լրջագույն ռիսկեր պարունակող մարտահրավեր է». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբոխավարության մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանափոխություն իրականացրած քաղաքական առաջնորդն իշխանության գալուց հետո անխուսափելիորեն ստիպված է լինում սահմանազատվել իրեն իշխանության բերած ամբոխից: Դա ոչ թե հրաժարումն է մարդկանցից, այլ պաշտոնական նոր կարգավիճակի բերումով պոպուլիզմից աստիճանաբար հրաժարվելու հրամայական, անհրաժեշտության գիտակցման արդյունք է: Այդ առաջնորդը երկրի արդյունավետ կառավարումն իրականացնելու համար պարտավորված է հետայսու հենվել մասնագիտական տեսակետների, այլ ոչ թե ամբոխի զգացմունքների ու պահանջների վրա: Առաջնորդի այս վարքագծային փոխակերպման հետևանքն այն է լինում, որ ամբոխը սկսում է իրեն դավաճանված զգալ: Սա լրջագույն ռիսկեր պարունակող մարտահրավեր է»:

5514 | 0
Facebook