Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խմածության ամենաբարձր աստիճանում գտնվող վարորդը բախվել է բենզալցակայանին

21:25, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Խմածության ամենաբարձր աստիճանում գտնվող վարորդը բախվել է բենզալցակայանին

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած BMW մակնիշի 35 XM 141 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի տեսուչ Դավիթ Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

6159 | 1
Facebook