Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչը բերման է ենթարկվել

19:10, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչը բերման է ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում։ Երեկ՝ հուլիսի 21-ին, Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է արձակել։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվորեն Շիրակացի փողոցի թիվ 87 հասցեի դիմացից հայտնաբերել են Ստեփան Մ.-ին, ով խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել։ Ստեփան Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իր նախկին կնոջ տան դիմաց իրեն պատկանող «Վեպր» տիպի որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Ստեփան Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչն է։

| | |
2677 | 0
Facebook
COMMENT.am