Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ստամբուլից վտարվելու են 547.479 սիրիացի գաղթականներ». Վարուժան Գեղամյան

17:05, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Ստամբուլից վտարվելու են 547.479 սիրիացի գաղթականներ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ Ստամբուլում և Ստամբուլի նահանգում ապրող սիրիացի բոլոր անօրինական գաղթականներին ստիպելու են լքել քաղաքը և ուղարկելու են գաղթական այն ճամբարները, որոնցում վերջիններս գրանցվել են Թուրքիայի սահմանը հատելուց հետո։
     Այսօր Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որով սահմանվում է, որ մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը սիրիացի «հյուրերը» պետք է լքեն մայրաքաղաքը և նահանգը, հակառակ դեպքում սիրիացի գաղթականները կհեռացվեն ներքին գործերի նախարարության աշխատակիցների օգնությամբ։
     Ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքից վտարման են ենթարկվելու 547.479 սիրիացի գաղթականներ»։

3173 | 0
Facebook