Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»

16:45, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»: Երկրի ղեկավարը Բելառուսում Եվրոմիության ներկայացուցչի հետ հանդիպմանը կոչ է արել ԵՄ-ին` նպաստել Ուկրաինայի ճգնաժամի կայունացմանը:
     «Մենք ձեզ հետ ընդհանուր խնդիր ունենք, կարելի է ասել, որ այդ դժբախտութունն Ուկրաինան է, ես լավ եմ ճանաչում ուկրաինացիներին և այն ինչ կատարվում է այնտեղ, մարդիկ պարզապես արժանի չեն»,- հաղորդում է Sputnik Беларусь-ը։
     Քաղաքական գործիչը նաև կոչ է արել եվրոպական երկրներին վերացնել «գլխացավանքը», որն ունի ուկրաինական ճգնաժամի տեսք: Լուկաշենկոյի խոսքով, Բրյուսելը պատասխանատու է Կիևին, քանի որ վերջինն ընտրեց եվրոպական զարգացման ուղին, և ոչ թե Բելառուսը, Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը:
     «ԵՄ-ն ասում է Ա, և պետք է ասի նաև Բ, անկեղծ ասած։ Մենք պետք է օգնենք ուկրաինացիներին»,- հավելել է Լուկաշենկոն:

5067 | 0
Facebook