Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

16:00, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Արցախի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

ԱՀ նախագահի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 22-ին, կայացել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է. «Ընտրական նոր օրենսգիրքը ընդունվեց։ 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենք ունենալու։ Առանց ռեյտինգայինի և նմանատիպ այլ հիմարությունների։ Կարծում եմ` այս փուլում սա օպտիմալ տարբերակ է, որը նպաստելու է Արցախի քաղաքական համակարգի զարգացմանն ու կայացմանը»:

2845 | 0
Facebook