Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԲՀԿ-ի Գևորգը թե երկիրը փրկեց՝ փրկեց, եթե՝ ոչ, կորցնըմ ենք երկիրը». Լիզա Ճաղարյան

15:30, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«ԲՀԿ-ի Գևորգը թե երկիրը փրկեց՝ փրկեց, եթե՝ ոչ, կորցնըմ ենք երկիրը». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՀԿ-ի Գևորգը թե երկիրը փրկեց՝ փրկեց, եթե՝ ոչ, ուրեմն համակերպվեք, կորցնըմ ենք երկիրը։
     Բանի տեղ չէի դնի սրա գրառմանը, եթե էս տողը չլիներ. «Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրում ու ինքնապարգևատրվում են...»։
     Նախ՝ «վխտող» չի, «վխտացող» է, երկրորդը՝ էս ամբարտավանին թվում է, եթե ինքը «կցվել է» մեՆՁ քաղաքական գործիչ և անզուգական ինԾելեկտուալ Ծառուկյանին, բնականաբար՝ «հանուն հայրենիքի փրկության», իրավունք է ձեռք բերել առանց գողանալու, առանց հաբռգելու չափավոր ու համեստ ապրողներին հեգնելու։
     Մեծամտությունից եղած խելքդ էլ կորցրած թշվառական, էդ քո քառակուսի ուղեղն է, որ ստամոքսից վերև չի բարձրանում, ու «կշտությունն» էլ միայն ստամոքսի կծկումներով է չափում, իսկ իրական պայքարողների համար դա ամենաերրորդական-չորրորդական հարցն էր ու է՛, և եթե ուզենային քեզ նման հղփանալ, ձևերը գիտեին, թե ոնց մի քանի տակ ծալվելով ու ծռմռվելով դառնան որեւէ՝ հայտնի չէ ինչ միջոցներով հարստացած «բարերարի» հացկատակը»։

16345 | 1
Facebook