Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ ծառայությունը լավ է մատուցվում, մենք պատրաստ ենք լինում ավելին տալ». Վ. Խաչատրյանը տրանսպորտի սակագնի հնարավոր փոփոխության մասին

13:20, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Երբ ծառայությունը լավ է մատուցվում, մենք պատրաստ ենք լինում ավելին տալ». Վ. Խաչատրյանը տրանսպորտի սակագնի հնարավոր փոփոխության մասին

«Հույս ունեմ, որ խոստացված ժամկետում՝ 2 տարում, նոր տրանսպորտային սխեման կաշխատի: Այստեղ ներդրումներ են պահանջվում: ՀՀ կառավարությունը պետք է միանշանակ օգնի քաղաքային իշխանությանը». հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ՝ եթե ներդրումներ լինեն, նոր ցանցը գործի, տրանսպորտի սակագնի բարձրացումը կհատուցվի արդյունքով՝ խցանումները կկրճատվեն, նորմալ տրանսպորտ կունենանք:

«Երբ ծառայությունը լավ է մատուցվում, մենք պատրաստ ենք լինում ավելին տալ»:

Ինչ վերաբերում է սոցիալական խոցելի խմբերին, ապա նրանց համար մեղմող տարբերակներ կլինեն:

Բանախոսի կարծիքով՝ ոչ միայն քաղաքային, այլև ամբողջ պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականության հարցում պետք է կտրուկ քայլեր արվեն: Նախին պաշտոնյաները պետք է ազատվեն:

«Թող գան երիտասարդ, անփորձ, անփորձ նաև կաշառք չստանալու առումով և փորձված, կաշառք ստացողներին փոխարինեն: Թող կառավարությունն ու քաղաքային իշխանությունը հանկարծ չմտածեն, որ աշխարհը դրանից փլվելու է, Երևանում կամ հանրապետությունում աշխատանքները կանգնելու են»,- ամփոփեց նախկին քաղաքապետը:

2836 | 0
Facebook